Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորը իմանան: Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից ու տեղափոխում են Երևան... Ուղարկեց նաև տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա...: Այս մասին ասված է Սբ. Յարութեան Տաճար ֆեյսբուքյան էջում:
«Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք քեզ մաղթում, մեր Հերոս տղա:
Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը, անդադար աղոթեք մեր Հերոսների համար», - նշվում է հրապարակման մեջ: