Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:
Հռչակագրում Բասկերի երկրի խորհրդարանը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և վերահաստատում բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը: