Այսօր ադրբեջանական պաշտոնական շրջանակները և լրատվամիջոցները հայտարարում էին, որ գրավել են Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը։ Դա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև ես հենց այդ պահին գտնվում էի Հադրութ քաղաքում, և նման բան չկա։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ավելին ասեմ, կոնկրետ այդ ուղղությամբ՝ այսինքն մերձարաքսյան հովտից դեպի հյուսիս ակտիվ մարտական գործողություններ ընդհանրապես չէին ընթանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը: