Գիշերն անհանգիստ է եղել նաեւ Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։
Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում եւս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը»,- ասվում է հայտարարության մեջ