Ստեփանակերտը հոկտեմբերի 10-ի գիշերը հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ստեփանակերտը կոնկրետ երեկ գիշեր հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանը, խախտելով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, հրթիռակոծել են Արցախի մի շարք քաղաքներ, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: