Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այս օրհասական պահին պոնտացի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Շնորհակալ ենք: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։

Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝ www.himnadram.org

PayPal recipient: [email protected]»,- նշվում է հիմնադրամի հայտարարությունում:

Նշենք, որ այս պահին հիմնադրամն արդեն հավաքել է 101 միլիոն դոլար: