Ամեն օր օդային և ցամաքային ճանապարհով սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների հումանիտար օգնություն:
Ֆրանսիայից մինչև Կանադա, Մարսելից մինչև Մոսկվա, Նիդերլանդներց մինչև Ջավախք օդային և ցամաքային ճանապարհով հայրենիք են ուղարկում համայնքային ջանքերով հավաքագրված բեռները:
Օգնության այս օդանավը Հայաստան է հասել Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքից: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: