ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների մասին, նշել է' իրավիճակը շատ բարդ է. երկու կողմից էլ շատ կորուստներ կան:

«ԼՂ պաշտպանության բանակը պաշտպանվում է, կազմակերպում պաշտպանություն, ես իրավիճակը կարող եմ գնահատել իբրև բավական բարդ»,- ասել է նա:

Փաշինյանը հայտնել է' շատ փորձագետներ ասում են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը մասշտաբների առումով 21-րդ դարի համար աննախադեպ պատերազմ է. այստեղ գործի են դրված սպառազինության բոլոր տեսակները՝ տանկեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրետանի, հրթիռային հրետանի, զրահատեխնիկա: Ռազմական գործողություններում ներառված են շատ զինվորներ, մեծաթիվ զորք, և այս պահին ԼՂ պաշտպանության բանակը պաշտպանվում է:

ՀՀ վարչապետը նշել է' Ղարաբաղում բլից-կրիգ իրականացնելու Բաքվի ու Անկարայի պլանները ձախողվել են: