Օրերս բելգիահայ երաժիշտ Սևակ Ավետիսյանը թշնամու կողմից հրթիռակոծության ենթարկված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում թավջութակ էր նվագում։ Ի նշան կյանքի ու հաղթանակի՝ Սևակը նվագում էր Կոմիտասի «Կռունկը»։

Հարևանները մտածեցին՝ ինչպես կարող են այս անգամ ևս իրենց «տաղանդով» զարմացնել աշխարհին։ Լսեցին Սևակի կատարումը ու ոգևորվելով՝ որոշեցին իրենք էլ մի այդպիսի տեսարան ստանալ։ Զարմանալիորեն, այս անգամ գլխավոր դերում Իբրահիմին չենք տեսնում։

Մենք՝ Կոմիտասի «Կռունկով», իրենք՝ «Բաքվի թութակով»։

Հակառակորդը հաստատակամ է իր որոշումներում՝ եթե խայտառակվել, ապա՝ մինչև վերջ։