Վաղ առավոտից Եվրոպայի հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։ Ակցիային մասնակցում են Իսպանիայի ու Ֆրանսիայի հայերը։ Այս պահին նրանք Իսպանիայի Իրուն քաղաքում են։

Նրանք եվրոպական երկրներից պահանջում են Արցախի միջազգային ճանաչում, Ադրբեջանական ագրեսիայի զսպում՝ այն որակելով որպես հայերի դեմ ուղղված տեռորիզմ։

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա մեր խնդրի մասին, աշխարհը պետք է իմանա, թե ինչպես են Սիրիայից բերված տեռորիստները հասել հայկական տարածքներ, ինչպես է 80 մլն-ոց թուրքը հարձակվել 3 մլն-ի վրա»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Նրանք վանկարկում են՝ «Էրդողան տեռորիստ», «Հաղթելու ենք», «Հայաստան», «Արցախը Հայաստան է»: Ցուցարարները պահանջում են իրենց երկրների կառավարություններից ճանաչել Արցախի անկախությունը:

Վերջիններս վստահ են՝ հաղթելու ենք մեր միասնականության շնորհիվ։