ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի եւ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը: