Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրն ու պրոդյուսերը՝ Ղեւոնդ Անդրեասյանը, պարբերաբար հրապարակումներ անում Արցախի պատերազմի թեմայով։ Նրա Facebook-ի վերջին գրառումը վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու Երեւանի առաջարկին:
«Բաքուն մերժել է Կարմիր խաչի միջնորդությամբ ռազմադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու Երեւանի առաջարկը», - գրում է նա:- Որովհետեւ այդ վիրավորները ոչ թե Ադրբեջանի քաղաքացիներ են, այլ վարձկաններ (ահաբեկիչներ) Թուրքիայից, Սիրիայից, Լիբիայից եւ Պակիստանից, Կարմիր խաչը կգրանցի ապացույց, իլհամչիկի ինչին է դա պետք։
Եվ հիշեցնում եմ, որ ռազմի դաշտում մի քանի հազար մարմին կա, եւ Ադրբեջանը չի ցանկանում նրանց վերցնել եւ հանձնել իրենց մայրերին, քանի որ նրանց մայրերն Ադրբեջանում չեն ապրում։
Այլ բացատրություն չկա, թե ինչու են թողնում զոհվածների եւ վիրավորների մարմինները։
Ներեցեք, որ արեւոտ կիրակի օրերին ձեզ անհանգստացնում եմ, բայց մենք արդեն 20 օրից ավելի է պաշտպանվում ենք այդ զորքերից։
Խաղաղություն ձեր օջախներին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարիկ Անդրեասյանը ցանկություն էր հայտնել ֆիլմ նկարահանել Արցախում հերոսակ