Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին ԵԿՄ լրատվության բաժնից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։
«Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի և ոտքի շրջանում։ Առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին ԵԿՄ-ից։
Այստեղից փոխանցեցին նաև, որ Միքայելյանին տեղափոխել են Երևան։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամներին հավաքագրում էր՝ սահման ուղարկելու համար և ինքն էլ նրանց հետ գտնվում էր Արցախում: