Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ  «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուսաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի:

Որոշման մեջ մասնավորապես ասված է. 

«Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»:

«Զարմացած եմ, որ պատերազմի 21-րդ օրը դաշտ է բերվում մինչպատերազմական ժամանակահատվածում նկարահանված հաղորդում /թեման եղել է կորոնավիրուսը և նրա վտանգները/, որի մասին դեռ կարելի է քննարկում անցկացնել, բայց վստահաբար պատերազմի ավարտից հետո:

 

Մինչ այդ մեզ մաղթում եմ խաղաղություն և հաղթանակ:

Բարձր զանգեր դեռ կհնչեն, դա Ձեզ վստահեցնում եմ: Սա, իդեպ», Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ, հաղորդավարուհի Անժելա Թովմասյանը: