Հոկտեմբերի 19-ին' ժամը 16:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Կարապետ Հ․) և «Ford» (վարորդ՝ Հայկ Ա․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Սարգիս Կ․-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան։