Ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, գրում է News.am-ը։

«Եկեք ռազմական դրության ժամանակահատվածին համահունչ լինենք, չխոսենք որեւէ բան։ Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք»,- ասաց նա։