ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը սատարելու գործին:
Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, ով ներկայացրել է հռչակագիրը, նշել է, որ էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին։