Հայաստանը զգում է Ռուսաստանի աջակցությունը և, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, հետագայում էլ կզգա: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ռուսաստանից ակնկալո՞ւմ եք օգնություն, եթե՝ ոչ ռազմական, ապա՝ ֆինանսական մասով: Կարո՞ղ է Ռուսաստանից օժանդակություն լինել, ասենք՝ վարկի տրամադրման, կամ էներգակիրների արտոնյալ գների տեսքով: Մինչ հակամարտությունը, Դուք բանակցություններ էիք վարում գազի գնի նվազեցման ուղղությամբ: Արդյոք այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ Երևան այցի ժամանակ»,- հարցրել է լրագրողը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իհարկե, քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է»: