Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ոչ միայն քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Արցախպրեսը տեղեկացնում է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաև Agence France-Presse - ի լրագրողներին տեղափոխող մեքենան:

Նշենք, որ ադրբեջանական Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից թիրախավորել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: