Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է երկրի հյուսիսում գտնվող Խոդաֆարինի շրջան։  Գեներալ Սալամին «Թվիթեր»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր այցելությունից։

Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման»  բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։