Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ նորից շարունակել են տարբեր ուղղություններով հարձակողական գործողություններ։ Մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները ենթարկվել են հրետակոծության։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։
«Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, այդ թվում՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել»,- ասաց նա: