Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ: Այս մասին հայտնում է 168.am-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Կայքի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով հարցին՝ եղե՞լ է նման հանդիպում, ասել է. «Չունեմ նման տեղեկություն, որ հաստատեմ կամ հերքեմ»: