Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ժնևում «Բաքուն Երևանի հետ բանակցություններում կխոսի Լաչինի, Քելբաջարի և Աղդամի շրջանների մի մասի վերադարձի մասին»: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների հանդիպում: Ադրբեջանի ղեկավարը ընդունելի է համարել նաև «2 + 2» բանակցային տարբերակը (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա):

«Եթե այժմ հայկական կողմը արտահայտի իր հավատարմությունը հիմնական սկզբունքներին, մենք անմիջապես կխոսենք Լաչինի և Քելբաջարի շրջանների ու Աղդամի շրջանի մասին։ Եթե մենք համաձայնության գանք քաղաքական կարգավորման շուրջ, ապա անհապաղ հայկական զորքերը ստիպված կլինեն դուրս գալ Քելբաջարի և Լաչինի շրջանները և Աղդամի շրջանի մի մասը», - ասել է Ալիևը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: