Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամ կորոնավիրուսի 2383 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 85 034 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 749 մարդ, շարունակում է բուժվել 28 548-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 53 257 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 29 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1272 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 354-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 392 660 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 5027 է: