Թուրքիայից 142 ՀՀ քաղաքացի վերադարձել է հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
Դանզիկյանի խոսքով՝ կորոնավիրուսի ընթացքում 2-3 խումբ ՀՀ քաղաքացիներ արդեն վերադարձել էին Հայաստան, հիմա Թուրքիայում տիրող մթնոլորտով պայմանավորված՝ 142-ը ևս վերադարձել են:
Թուրքիայում տիրող մթնոլորտն անհանգստության առիթ է տալիս: «Ողջ մեդիան պատերազմի վերաբերյալ բոլոր զարգացումները հայտնում է միայն Ադրբեջանի տեսակետից»,-ասաց Դանզիկյանն ու նկատեց, որ հետևաբար այս մթնոլորտում հայերը անհանգիստ են:
Դանզիկյանը լսել է, որ ՀՀ այլ քաղաքացիներ ևս մտածում են վերադառնալու մասին: