«Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ:
Պաշտպանության բանակի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել: Իսկ ռազմական բոլոր օպերացիաներն ու մարտական գործողությունները մշակվում և իրականացվում են ՊԲ գլխավոր շտաբի կողմից՝ ՊԲ փորձառու հրամանատար, պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գլխավորությամբ:
Հուսամ՝ փոխըմբռնումն ու ողջախոհությունն, այնուամենայնիվ, կհաղթեն»,- գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: