ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դիրքում սուրճ խմելու լուսանկարը և գրել․

«Փնտրում եմ այս նկարի հեղինակին։ Մեկնաբանության մեջ գրեք խնդրում եմ»:

Նշենք, որ հայտնի լուսանկարն արվել է ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերին, երբ Արցախի նախագահը շրջել է դիրքերով՝ ծանոթանալու սահմանային իրավիճակին: