Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց (Ադրբեջանի - խմբ․) բավական մեծաքանակ զորքերի գրոհը հետ մղելիս նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտ 15-16 դիակ ու փախել են ու բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Մարտունու ուղղությամբ թշնամու գրաված երկու դիրքին' Հովհաննիսյանը նշեց. «Երեկոյան կողմ հուժկու հրետանու կրակով մեր թողած դիրքերում իրենց բավականին մեծ վնասներ ենք պատճառել»։