Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիաներ, որոնցից մեկը կարող է այն ավելի վարակիչ դարձնել: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է mBIO ամսագրում:
Նշվում է, որ համաճարակի առաջին ալիքի ընթացքում Հիստոնում COVID-19 տառապող հիվանդների մոտ գրանցված վիրուսների 71 %-ի մոտ տեղի է ունեցած մուտացիայի տարածումը երկրորդ ալիքի ժամանակ աճել է մինչև 99,9 %, ինչը, ըստ մասնագետների, բնորոշ է ամբողջ աշխարհում վարակվածներին: Բացի այդ, լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ առնվազն մեկ նոր մուտացիա վիրուսին թույլ է տալիս խուսափել վիրուսը չեզոքացնող իմունիտետից, որը մարդիկ, բնականաբար, արտադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Մասնագետների կարծիքով, այս հատկությունը կարող է վիրուսին թույլ տալ «խաբել իմունային համակարգին»: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 285 մուտացիա։