«Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և եթե այդ հարցադրումները նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ չտանող ճանապարհ են։ Դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են այս պահին, և պարգևավճարները պետք է լինեն»,- այս մասին լրագրղների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Թե որքա՞ն է կազմում ՊԵԿ-ի պարգևավճարների բյուջեն, Հովհաննիսյանը հստակ չկարողացավ նշել․ «Ծանոթացեք ծրագրին, այնտեղ թիվը նշված է»։

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները զինվորի աջակցության հիմնադրամին փոխանցելու հանրային պահանջին, ապա ՊԵԿ նախագահը նկատեց, որ պատերազմական գործողությունների հենց սառաջին օրերից ՊԵԿ-ի աշխատակիցները այդ առումով շատ ակտիվ են եղել․ «Բազմիցս գումարներ են հավաքվել և փոխանցվել հիմնադրամին։ Այս պահին 530 մլն դրամ է փոխանցվել և բնականաբար բոլորը մասնակցություն են ունեցել։ Այդ գումարները հավաքել են, բնականաբար, իրենց եկամուտներից»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նշեց, որ ստիպված է նորից անդրադառնում պարգևավճարների թեմային․ «Այո ստիպված, որովհետև բազմաթիվ մեկնաբանություններից հետո նորից անդրադառնալը կարծում եմ ստիպված է»,- նշեց Հովհաննիսյանը։