Ռուսական Wargonzo նախագծի լրագրող Սեմյոն Պեգովը Տելեգրամ-ալիքում լուսանկար է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Լուսանկարին կից Պեգովը գրել է, որ Արայիկ Հարությունյանը ողջ-առողջ է, լի ուժով ու էներգիայով:
Նա նաև նշել է, որ ԱՀ նախագահի հետ զրուցել է Ռուսաստանի ու Արցախի բարեկամության, ինչպես նաև, թե ինչու է նա պարբերաբար գնում առաջնագիծ` վտանգելով իր կյանքը: