Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գարիկ Խաչատրյան ու Ազնիվ Սարգսյան զույգը միասին առաջնագծում է: Նրանց դուստրը՝ Մարսետա Խաչատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին տրամադրել է իր մայրիկի նոր լուսանկարը՝ առաջնագծից:

«Զինվոր մամա ունենալը՝ հավատացեք հրաշք է, սիրուն ժպիտ ունի մամաս, ինքը միշտ է ժպտում նկարվելիս»,- հպարտությամբ ասաց Մարսետան: