Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են ուղղված Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին։
«Կրկին թիրախավորվեց հիվանդանոցը։ Երկու քաղաքացիական անձ ծանր վիրավոր է»,- իր գրառման մեջ նշել է Բեգլարյանը։