ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 30-ամյա ներկայացուցիչ Սառա Մաքբրայդը առաջին տրանսգենդերն է դարձել  երկրի պատմության մեջ, որն ընտրվել է Սենատում, գրում է The New York Times-ը:

Մաքբրայդը կարողացել է հաղթել հանրապետական Սթիվ Վաշինգտոնի հետ ընտրական մրցավազքում Դելավեր քաղաքում: Ինչպես նշում է պարբերականը, նա փորձաշրջան է անցել Սպիտակ տանն Օբամայի վարչակազմի օրոք: Դրանից հետո նա  Դելավեր քաղաքի Գերագույն ժողովումզբաղվել է տրանսգենդերների իրավունքների մասին օրինագծի լոբինգով, որը ստորագրվեց 2013 թվականին:

2016-ին նա ելույթ ունեցավ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում` դառնալով առաջին տրանսգենդեր անձը, ով հրապարակավ ելույթ է ունեցել նման լայնամասշտաբ քաղաքական իրադարձության ժամանակ, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը 1972 թվականին 30 տարեկանում նույնպես ընտրվել էր Սենատում Դելավեր քաղաքից` դառնալով ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ պատմության մեջ: Նա 35 տարի ներկայացրել է այս նահանգը: