Ֆեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝ գրառմամբ, թե իբրև Շուշիի բնակիչները այրում են իրենց տները, որպեսզի այն չհասնի թշնամուն։ Տարածվող նկարը հին է։ Այն համացանցում հայտնվել է դեռ 2012 թվականին։ Ըստ աղբյուրի՝ այն արվել է Պետերբուրգ քաղաքին կից Մուրինո համայնքում։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: