Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2132 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 453033 վերջին մեկ օրում' 4583 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 40452 պացիենտ. մեկ օրում ավելացել է 295-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 70130 անձ' վերջին մեկ օրում 1794 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 1668 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 430 է: