Իմ քայլը խմբակցության աշխատակիցները գալիս են աշխատանքի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ընդամենը կես օր է, որ չի եկել աշխատանքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչու չներկայացավ արտահերթ նիստին, Քոչարյանը պատասխանեց. «Նիստերին պետք է հստակ օրակարգ լինի, որը բխում է մեր երկրի ներքին և արտաքին անվտանգությունից»:
Հարցին, թե կարելի է ենթադրել, որ հերթական նիստերին «Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի, Քոչարյանը պատասխանեց. «Այո՛, կմասնակցեն մյուս խմբակցությունները նույնպես: Մենք պետք է շարժվենք մեր երկրի ռազմական դրության շրջանակներում, և պետք է դուրս գանք այս իրավիճակից»: