Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա անձնական ներդրման համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Նախագահն ընդգծել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել: Դեսպանը խաղաղություն է մաղթել մեր երկրին ու ժողովրդին և նշել, որ հեռանում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ջերմ հիշողություններով