Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի հյուսիսում` պատմական Արցախի գրավված հարավի հարևանությամբ և հենց Արցախի գրավվյալ տարածքներում լարում է հասունանում: Թուրքական կողմից ծրագրվում է ակտիվացնել իրանյան ադրբեջանցիներին` Իրանը կազմաքանդելու նպատակով: Դա արվում է նաև Հայաստանի մնացած կարևորագույն հատվածը` Զանգեզուրը, կտրելու և հետո արագորեն Հայաստանի խնդիրն առհավետ լուծելու նպատակով: Իրանի դրությունն անչափ բարդ է: Պատերազմի ժամանակ Իրանը Հայաստանին, ըստ տարբեր լուրերի, հսկայածավալ օգնություն էր առաջարկում, սակայն Երևանի դավաճանական ռեժիմն այն, ըստ նույն լուրերի, մերժեց, որպեսզի ծրագրված պարտությունն իրականանա: Գրավելով Արցախի ողջ հարավը` օգտվելով նաև միջազգային իրավիճակից, այդ թվում` ԱՄՆ-ում ներքին քաղաքական ստեղծված կիսիշխանությունից, ստեղծված իրավիճակում թուրքական ռազմուժը քննարկում է Իրանը կազմաքանդելու, Ատրպատականի հետ միասին Մեծ Ադրբեջան ստեղծելու և Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու ծրագիր: Դեմոկրատական վարչակազմի օրոք Իրանի կազմաքանդումը դառնում է առավել բարդ հեռանկար, քան հանրապետականների օրոք էր: Եվ քանի դեռ հանրապետականները հեռանում են, իսկ դեմոկրատները դեռ չեն եկել, պահը համարվում է հարմար: Նիկոլ Փաշինյանի արարքը լիովին տեղավորվում է այդ համատեքստի տրամաբանությունում: Իրանի դեմ արշավին, վատագույն սցենարի` ապակայունանալու պարագայում, միանալու են նաև այլ պետություններ, որոնք փորձելու են Իրանում միաժամանակ իշխանափոխություն իրականացնել և բաժանել երկիրը` այդ թվում նաև Ատրպատականի նահանգը պոկելով կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Իրանին ծնկի բերելը դրսից ներխուժող ռազմուժով գրեթե անհնար խնդիր է, բայց ներսի քայքայիչ շարժումները կարող են և ահռելի վտանգներ ստեղծել: Սա Հայաստանի համար լինելու է կործանարար սցենար: Եվ այս սցենարի ահավորությունը հասկանում են մի շարք այլ խաղացողներ ևս: Եվ բացառված չէ, որ սցենարը խանգարվի ու այս փուլում կատարվող ջանքերը պասիվանան: Հուսանք, որ այդ ծրագիրն այդպես էլ երբեք չի իրականանա, բայց դրա մղումներ և միտումներ արդեն իսկ առկա են: Հայաստանի հաջորդ իշխանություններն անհապաղ պետք է սկսեն բանակցել Ռուսաստանի հետ` արևելյան նոր առաջացած, ինչպես նաև հարավային և արևմտյան սահմանների բացառիկ ուժեղացման շուրջ` հայկական զինուժի մասնակցությամբ և նաև ահռելի ռազմական օգնություն խնդրեն այլ պետություններից: Հենց այս և փլուզված բանակի անհապաղ վերակենդանացման պատճառով է նաև, որ չի կարելի մտածել թե Հայաստանում ով է լինելու հաջորդ` մոտալուտ առաջնորդը: Այն լինելու է, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի համար շատ ընդունելի մարդ: Ով է դա` այս պահին ոչ ոք չգիտի և ստեղծված իրավիճակում կարևոր էլ չէ: Հայաստանն այլևս չունի ինքնիշխանություն և ստեղծված իրավիճակում` որևէ կերպ առաջ շարժվելու համար դավաճանի հեռացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»: |
Առաջարկում ենք նաև
30/09/22 12:55
Տերպետրոսյանական-փաշինյանական խաղաղության թեզերը ի սկզբանէ կեղծ և հակահայ են․ Հայկ Մարտիրոսյան
07/03/21 17:06
Նոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է, այն լինելու է ողջ Հայաստանի համար հարձակում. Հայկ Մարտիրոսյան
24/02/21 11:35
Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի. Հայկ Մարտիրոսյան
15/02/21 22:15
«Խաղաղության տակառը» կոնյակի գործարանում, որտեղ հայերը կամովին տնկել են նաև Ադրբեջանի դրոշը». Հայկ Մարտիրոսյան
17/01/21 14:31
«Մեր պատմության հազարամյա միևնույն շրջանը». Հայկ Մարտիրոսյան
09/01/21 11:59
Հրեշավորությունը հենց այստեղ է․ Հայկ Մարտիրոսյան
03/01/21 12:50
Փաշինյանի հրամանով հայկական զինուժը զբաղեցրել էր մի դատարկ բլուր. Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել հուլիսին Տավուշում. Հայկ Մարտիրոսյան
25/10/20 12:42
Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին
18/10/20 11:01
«Այդպես էլ չենք հասկանում, անջատողականությունը որևէ երկիր երբևէ չի կարող սատարել». Հայկ Մարտիրոսյան
14/10/20 18:28
Ռուսաստանն Ադրբեջանին արդեն տանուլ է տվել Թուրքիային, այժմ կորցնում է Հայաստանին. Հայկ Մարտիրոսյան
13/10/20 17:46
Իրանի հյուսիսում ԱԹՍ է ընկել․ Mehr
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան