Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է.
«Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձավ Արցախից։
Ջոկատը Երեւանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։
Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։
Տոկունություն եւ համբերություն մեզ բոլորիս»։