Սիրելի ՛ Հայրենակիցներ, Մեր Հայրենիքը թուրք-ադրբեջանական ահաբեկչական կոալիցիայի աննախադեպ հարձակման թիրախ դարձավ՝ մեզ համար անցանկալի հետևանքներով, սակայն մենք կոտրվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Ընդհակառակը, պետք է համախմբվենք, մեկ բռունցք դարձած դիմակայենք նոր մարտահրավերներին, որ ծառացել են մեր առջև: Պատերազմի ելքից անկախ՝ կյանքը շարունակվում է, և այս պահին առավել քան երբևէ կարևոր է կանգնել իրենց կյանքը հայրենիքին նվիրած զինծառայողների և կամավորականների ընտանիքների, պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած և տուժած մեր հայրենակիցների կողքին: Այդ գիտակցությամբ՝ մի խումբ ընկերների համատեղ ջանքերով հիմնադրել ենք «Հայրենասեր» աջակցման հիմնադրամը, որի առաքելությունն է լինելու Արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքիներին սոցիալական, հոգեբանական, իրավական և նյութական աջակցություն ցուցաբերելը: Մենք մեր բոլոր ջանքերը նպատաուղղելու ենք հնարավորինս թիրախային և արդյունավետ ծրագրեր մշակմանը և իրականացմանը, որպեսզի փոքր-ինչ թեթևացնենք նրանց հոգսը: «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի նպատակների, աշխատանքների և շահառուների մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևելով մեր պաշտոնական էջին: Հարկ ենք համարում նշել, որ Հիմնադրամը ֆինանսավորվելու է բացառապես հոգաբարձուների խորհրդի կողմից, լինելու է անկախ, ազատ ու թափանցիկ իր բարեգործական ծրագրերի իրականացման գործում՝ զերծ մնալով որևէ արտաքին կամ ներքին ազդեցությունից: Միևնույն ժամանակ, մենք բաց ենք նաև այլ գաղափարակից կազմակերպությունների հետ համագործակցության համար:
Հայրենիքի պաշտպանները մեր ազգային պայքարի ոգին են, հայրենասիրության գաղափարակիրը և նվիրյալները: Սա հասարակության այն հատվածն է, որը պետք է մշտապես գտնվի բոլորիս ուշադրության և հոգածության ներքո: Խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության համար կռված և նահատակված հայորդիների առջև և մեր ուժերի ներածին չափով աջակցելու ենք նրանց ընտանիքներին՝ շենացնելով մեր Հայրենիքը:
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
Հիմնադրվել է «Հայրենասեր» աջակցման հիմնադրամ, որի առաքելությունը Արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքիներին աջակցություն ցուցաբերելն է
14:45 - 19.Նոյեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
08/11/21 15:28
Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների, նրանց երեխաների ուս․ վարձերը լրիվ կամ մասնակի կփոխհատուցվեն. Դումանյան
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
02/02/24 14:30
Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ՝ այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից
01/12/23 14:20
44-օրյա պատերազմի ժամանակ զորամասը լքած զինվորները հայտնվել են դատարանի առաջ. ի՞նչ է սպասվում նրանց
05/08/23 11:00
Ֆեյք էջերից գրություն են ստանում․ էժանագին այս հնարքը առնչություն չունի Սմբատյանների հետ․ փաստաբան
09/02/23 10:45
Պատերազմի հետեւանքով վնասը գնահատված լինելով 400 000 դրամ, վճարվել է 4 մլն դրամի աջակցություն. ԱՀ դատախազություն
05/12/22 12:41
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
Ամենադիտված
10:35
Օրվա խորհուրդ. Մարտի 29
Լրահոս
15:30
Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը
15:11
Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
15:07
Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
14:12
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետ
09:57
Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
08:59
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
08:45
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
08:33
«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին
21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ