Թուրք զինվորականները ԼՂ-ում հրադադարի վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին կմասնակցեն մեկ տարով: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել է, որ թուրք զինվորականները առաջիկայում կուղևորվեն Ադրբեջան, ցամաքային զորքերն արդեն ավարտել են նախապատրաստումը:

«Մեր զինվորականները կաշխատեն ՌԴ հետ համատեղ կենտրոնում մեկ տարվա ընթացքում»,- հայտնել են նախարարությունից: