ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ամփոփել է ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի արդյունքները և ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
ՌԴ նախագահը երկու առաջնորդների հետ քննարկել է ՌԴ խաղաղապահների գործունեության հետ կապված, ինչպես նաև բնակչության հումանիտար աջակցություն տրամադրելու միջոցների վերաբերյալ հարցեր: