«Մենք չենք ասի, թե Սոթքի ոսկու հանքի քանի՞ տոկոսն է մնում թուրքին, կթողնենք, թող Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերներից մեկում հայտարարի, թե Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի քանի տոկոսն է մնում թուրքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն այցելել է Սոթքի ոսկու հանքի մոտ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին։
Թե ինչպես է աշխատելու հանքը՝ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել, քանի որ դրա հասցեատերը Փաշինյանն է։
Նա նշեց, որ իրենք եկել էին հասկանալու, թե սարերի որքան հատվածն է զբաղեցնում ադրբեջանական զինուժը․ «Մենք տեսանք նրանց, բայց շփում չունեցանք։ Նրանք լուռ, հանգիստ կանգնած էին, ոչինչ չէին ասում, իրենց գիծն էին պահում»,- նշեց Զոհրաբյանը։