Դերասանուհի Օլյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին:
«Ցավոք ես էլ էի հավատում, բայց սխալվեցի…
2018 թ-ի մի չարաբաստիկ օր ես սխալվեցի, միացա ավեստագետների հավաքին, որոնք պահանջում էին Արմեն Ամիրյանի հրաժարականը: Մարդ, որին տարիներ շարունակ հարգել եւ սիրել եմ եւ մինչեւ այսօր շարունակում եմ մեծ հարգանքով եւ ակնածանքով վերաբերվել նրան: Պարոն Ամիրյանը կատարեց ժողովրդի խնդրանքն ու պահանջը, բայց պահպանեց իր սկզբունքները...
Այս տարիների ընթացքում, հասկանալով, որ ոչինչ դեպի լավը չի գնում, այլ լրիվ հակառակն է, եւ այսօր, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ես ափսոսում եմ, որ այդ մեկ օրը հավատալով մասնակցել եմ Փաշինյանին սատարող հավաքին: Ուզում եմ անպայման նշել, որ միշտ եղել եմ եւ կլինեմ ապաքաղաքական՝ չեմ պատկանել ոչ նախկիններին, ոչ ներկաներին, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրում տիրող անարդարությանը... Հուսամ, որ այս անգամ չենք սխալվի եւ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը կունենա արժանի առաջնորդ:
Աստված մեզ պահապան»,-գրել է դերասանուհին: