Միացյալ Նահանգների ամենաթանկարժեք մարմնավաճառուհի հռչակված Էլիս Լիթլը դատի է տվել Նևադա նահանգի իշխանություններին, քանի որ սահմանված հակահամաճարակային կանոնների պատճառով մնացել է առանց աշխատանքի: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Ես ուղղակի չեմ կարող թույլ տալ նահանգապետին կամայականորեն ոչնչացնել աշխատասեր կանանց մի ամբողջ դաս: Ահա թե ինչու եմ որոշել դատի տալ,- լրագրողների հետ զրույցում ասել է Էլիսը:
Ամերիկուհին նշել է, որ մարտի 17-ին նահանգում սահմանափակվել են զվարճանքի և ժամանցի վայրերի աշխատանքը, բայց որոշ ժամանակ անց դրանցից շատերին թույլատրել են վերսկսել աշխատանքը, սակայն ոչ հասարակաց տներին:
Էլիսը իշխանության այդ քայլը համարել է մարմնավաճառուհիների նկատմամբ խտրական վերաբերմունք:
ԱՄՆ-ի ամենաթանկարժեք մարմնավաճառուհին նաև դատական ծախսերի համար դրամահավաք է սկսել. այս պահին նրան նվիրաբերել են ավելի քան 5 հազար դոլար: