Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում «Հատիս»-ը սեփական հարկի տակ 77-35 հաշվով հաղթանակ տարավ «Արցախ» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռիմմա Ստեփանյանը(Արցախ), ով վաստակեց 16 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:
Այս հանդիպումից հետո «Հատիս»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդ և զիջում է միայն առաջատար «Լես Ֆոքս»-ին: «Արցախ»-ը վերջինն է մրցաշարային աղյուսակում: