Ռուսաստանցիների շուրջ 72%-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ցույց են տալիս Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:

Հարցման համաձայն` Լեռնային Ղարաբաղում իրավիճակին հետևում է ռուսաստանցիների 72%-ը, տարածաշրջանային իրադարձություններին ընդհանրապես չի հետևում հարցման մասնակիցների 26%-ը: Հարցին, թե որ կողմն է սանձազերծել հակամարտության սրումը, 5%-ը նշել է, որ Հայաստանը, 12%-ը նշել են, որ Ադրբեջանն է սանձազերծել, ևս 5%-ը նշել է, որ Թուրքիան:

 

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։