Ապարանի շրջանի բնակիչները այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են իրենց գյուղապետերի հրաժարականը, քանի որ ինչպես իրենք են նշում գյուղապետերը առանց իրենց իմացություն են հայտնել վարչապետի հրաժարականի մասին:
«Հրապարակում 3 օր չկարողացաք սոված մնալ, այդ ինչպե՞ս էիք ուզում կռիվ անել, այս 25.000 երեխեքի գլուխն էլ ուտե՞ր Նիկոլը: Նա ինչ-որ արել է ճիշտ է արել, գոնե մեր երեխեքի կյանքը փրկել է, կարողացել է պահել այն, ինչ ունենք, հերիք է մեր երեխեքի համար մենք լացենք: Մտածող մարդը կհասկանա, ոչ թե առիթից կօգտվի, «ավչառկի» նման կհասնի մարդկանց վրա»,- այս մասին ասաց ցուցարարներից մեկը:
Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ որևէ մեկը իրավունք չունի Նիկոլ Փաշինյանին փնովելու, ժողովուրդը Նիկոլի կողքին է՝ մանավանդ թասիբով ապարանցիները. «Նիկոլին դեմ գնացող ապարանցի չի կարող պատահել: Աղոթքներ անելու փոխարեն էն մաֆյոզ տերտերները մտել են քաղաքականություն: Քոչարյանը, որ ուզում է գա իշխանության, չի հիշում՝ իր ժամանակներում զինվորը ուտում էր խաշած ցորեն»,- նշեց մեկ այլ ցուցարար: