Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով՝ հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:
«Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,-նշված է հաղորդագրության մեջ: